Ճապոնիայում սակուրայի ծաղկումը սկսվում է ապրիլին, երբ գարնանային արձակուրդներից հետո երեխաները վերադառնում են դպրոց, իսկ մեծահասակները` աշխատանքի: Ճապոնիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը հետևում է, այսպես կոչված, «ակուրայի ճակատին»` երևակայական ուղի, որն ամեն սեզոնի ձգվում է հարավից հյուսիս և ազդարարում է այդ հիասքանչ ծառերի ծաղկումը: Սակուրան կապված է հին ճապոնական ավանդույթի` խանամիի կամ ծաղկող բալենիների շվաքի ներքո պիկնիկների անցկացման հետ: Սակուրաներ կան և' Չինաստանում, և' Կորեայում, սակայն ոչ մի տեղ այն չունի այնպիսի խորը մշակութային իմաստ, ինչպես Ծագող արևի երկրում: Եվ, չնայած ծաղկող սակուրայի տեսքն ավելի լավ է վայելել ճապոնական ամրոցի, լեռան կամ կայսերական այգու ֆոնին, այդ ծառատեսակը կարելի է աճեցնել նույնիսկ հայրենի քաղաքում: