Life.panorama.am-ը գրում է.

 

Աշխարհի ամենատարբեր վայրերում բնակվող գնչուների մասին գոյություն ունեն ձևավորված միֆեր, որոնք շրջանառվում են տեղեկատվական աղբյուրներում, սակայն քիչ կապ ունեն իրականության հետ: Ներկայացնում ենք առավել տարածված միֆերը գնչուների մասին:

 

1. Գնչուները քոչվորական կյանք են վարում: Այս բնորոշումը մեր օրերում արդեն հնացած է: 1956թ-ից հետո նրանք անցել են նստակյաց կացութաձևին` ունեն բնակարաններ, առանձնատներ: Նրանք հիմնականում համատեղ են ապրում, և տպավորություն է ստեղծվում, որ դեռ քոչվորական ավանդույթներով են առաջնորդվում: Ըստ էության, գնչուները փոխում են իրենց աշխատատեղերը կամ ապրելու վայրը այն հաճախականությամբ, ինչպես մյուս ազգերի ներկայացուցիչները:

 

2. Գնչուները երբեք չեն պատերազմել: Ավելի ճիշտ կլիներ նշել, որ երբեք պատերազմ չեն սկսել: Գնչուները զենքի հետ առնչվել են ոչ մեկ անգամ: Գնչուները պատերազմել են Օսմանյան կայսրության, Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդի, պորտուգալական զորքերի կազմում: Ռուսաստանում ապրող գնչուները մասնակցել են երկու հայրենական պատերազմներին` 1812թ-ի և 1941թ-ի:

 

Շարունակությունը` այստեղ: