«Շատ ուրախ եմ, որ կանայք հնարավորություն ունեն վայելելու մի ամբողջ միամսյակ. սա կարծես անվերջանալի տոն է մեզ համար: Հատկապես կանանց նվիրված տոները շատ եմ սիրում, իսկ մայրերին՝ առավել ևս: Ուզում եմ, որ ամբողջ աշխարհում որդեկորույս մայրեր չլինեն: Հատկապես հայ կանանց մաղթում եմ, որ երջանիկ մայրեր լինեն, քանի որ նրանք, ի տարբերություն այլազգի ծնողների, ամեն բան մի քիչ ավելի խորն են ընկալում, սրտներին ավելի մոտ են ընդունում, անսահման են նվիրվում: Ես երջանիկ մայր եմ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առիթով, ասաց երգչուհի Սյուզան Մարգարյանը:
Life.panorama.am-ի այն դիտարկմանը, որ Սյուզան Մարգարյանը ոչ միայն մայրիկ է, այլև շուտով տատիկ է դառնալու երգչուհին հաստատեց լուրն ու նշեց, որ ինքը շատ է սպասում այդ իրադարձությանը. «Իհարկե, մի քիչ ավելի եմ սպասում դրան, քան բոլորը»,- ժպիտով նշեց նա:
Շարունակությունը` այստեղ: