Անի Քրիստիի հետ BRAVO.am-ի նախորդ զրույցը տեղի է ունեցել գարնանը, երբ նա հայրենիքում էր: Այս անգամ ամերիկաբնակ երգչուհու հետ կապվել ենք նրա' “Կնոջ կյանքի ամենամեծ պարգեւը մայր դառնալն է” գրության ենթատեքստը հասկանալու նպատակով, որն ուղեկցվում է ստորեւ ներկայացված լուսանկարով:):
Անի Քրիստին
“Ծանոթներիցս մեկը 2 տարի առաջ բալիկ էր ունեցել, եւ գնացել էինք շնորհավորելու: Շատ հավանելով նրանց տան պատին փակցված կտավը' նկարվեցի”,-ասել է նա ու հավելել.“Գուցե զարմանալի բան եմ ասում, բայց շատ փոքր տարիքում էլ մայրական զգայարաններս բավական զարգացած են եղել: Դեռ մանկապարտեզում, երբ ավելի պասիվ երեխաներ էին լինում, իրենց համար մայրիկի դերում էի: Նրանց տարբեր հարցերում օգնելով' ինձ տարիքիցս մեծ էի զգում: Բնավորությանս մեջ հոգատարությունը բավական արտահայտված է”:
Շարունակությունն՝ այստեղ