Մեր ժամանակներում, երբ աշխարհը կառավարում է ֆոտոշոփը, և ամբողջ համացանցը հեղեղված է տարբեր աստիճանի մերկության անհավանական գեղեցկուհիների լուսանկարներով, մենք սկսում ենք հետզհետե մոռանալ, թե ինչ տեսք ունեն բնական, իսկապես գեղեցիկ աղջիկները: Չէ՞ որ նրանք կան և միշտ եղել են: Այս ամենը հասկանալու համար բավական է միայն դիտել Խորհրդային միության երիտասարդ կանանց, ուսանողուհիների, սպորտսմենուհիների և կոմսոմոլուհիների լուսանկարները: