Ջորջ Քլունի


52-ամյա Ջորջ Քլունին (ով, ի դեպ, եթե հավատանք շրջանառվող լուրերին` միտք ունի ամուսնանալ, ) «Up in the Air» ֆիլմում նկարահանվելու ընթացքում շատ էր ուղևորվում օդանավով: Ոգեշնչվելով ֆիլմի նկարահանումներից` նա իրական կյանքում ձեռք բերեց Dassault Falcon 2000 օդանավը և դարձավ դրա երջանիկ սեփականատերը:


Причуды знаменитостей (9 фото)

 

Թեյլոր Սվիֆթ


Թեյլոր Սվիֆթը չի կարողանում շփվել երիտասարդ տղաների հետ: Արևմտյան մամուլը նույնիսկ սկսեց տարածել տեղեկություն, որ այդ ամենի պատճառը նրա տարօրինակություններն են, որոնք վանում են տղամարդկանց: Այնուամենայնիվ, ամռանը նա սիրավեպ ունեցավ ԱՄՆ արդարադատության նախկին նախարար և սենատոր Ռոբերտ Քենեդիի 18-ամյա որդու հետ: Այս սիրավեպն այնքան լուրջ էր, որ ԱՄՆ-ի ամենահարուստ երգիչներից մեկը Թեյլորի տատիկի տան հարևանությամբ դղյակ գնեց` ավելի լավ ուսումնասիելու համար նախանձելի սիրավեպը: Ցավոք, նա ուշացել էր. Թեյլորի և Քենեդիի սիրավեպը վաղուց ավարտվել էր:


Причуды знаменитостей (9 фото)

 

U2-Բոնո


U2 երաժշտական խմբի մենակատար Բոնոն հայտնի էր իր տարօրինակ և արտասովոր քայլերով: Նա կարող էր 10.000 թռչուն պատվիրել իր երկրպագուների համար կամ Սուրբ Ծննդյան օրերին, ընկերների հետ՝ ինչպես փողոցային երաժիշտ փողոցում համերգ կազմակերպել: Բայց 2003 թվականին նա կատարեց շատ արտասովոր արարք: Նա գնեց ինքնաթիռի տոմս` իր գլխարկի համար, որը նախատեսվել էր կրել Լուչիանո Պավարոտիի հետ բարեգործական համերգի ժամանակ:


Причуды знаменитостей (9 фото)

 

Լեդի Գագա


Ասում են, որ Լեդի Գագան պահում էր հատուկ պահակախումբ, որպեսզի հետևի իրեն հետապնդող ուրվականներին: Լեդի Գագան նույնիսկ գիտի իրեն անձամբ հետևող ուրվականի անունը՝ Ռայան: Ավելի վաղ, պահակախմբի անդամները մութ ուժերին բռնելու համար մաքրել էր Լոնդոնի համերգային հարթակներից մեկը և հատուկ հսկողություն սահմանել, որի վրա երգչուհին պետք է ելույթ ունենար: Իսկ որպեսզի Ռայանն իրեն չբռնի նույնիսկ տանը` նա իր վրա դրել էր հատուկ ազդանշան:


Причуды знаменитостей (9 фото)

 

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներ


2013 թվականին, Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները Լոնդոնում գնեցին սպիտակ շքեղ առանձնատուն` Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարևանությամբ: Ակնհայտ է, որ զույգը որոշել է սկսել իր կյանքը ուրիշ ոճով: Ժամանակակից կահավորանք նախընտրող զույգը հիմա որոշել է իր կյանքը դասավորել արքայական ոճով և մշակույթվ: Լոնդոնի սպիտակ դղյակն արժե 64 մլն դոլար:


Причуды знаменитостей (9 фото)

 

Նիկոլաս Քեյջ


2007թ. Քեյջը վճարել է 276 000 ԱՄՆ դոլար` Բատաարա տիրանոզավրի մնացորդների դիմաց: Այդ էակներն ապրել են Մոնղոլիայի տարածքում 67 մլն տարի առաջ: Ցավոք, նման մասունքներ հաճախ գողանում են պալեոնթոլոգների ճամբարներից և անօրինական ճանապարհով ուղարկում ԱՄՆ՝ հետագայում կոլեկցիոներներին վաճառելու նպատակով: Վերջերս պարզվել է, որ Քեյջի ձեռք բերած դինոզավրի գանգն ԱՄՆ է բերել Էրիկ Պրոկոպին: Նա հիմա կալանավորված է բրածոների անօրինական տեղափոխման համար և գտնվում է բանտում՝ սպասելով իր դատավճռին: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ իշխանությունները հանգիստ իրավունք ունեն դերասանի ձեռքից վերցնել իր հավաքածուի պարծանքը:


Մնում է լոկ հուսալ, որ 6 տարվա ընթացքում Նիկոլասը սառել է իր ձեռքբերման նկատմամբ և հեշտությամբ կարող է հրաժեշտ տալ գանգին:


Причуды знаменитостей (9 фото)

 

Բրեդ Փիթ


Բրեդ Փիթը հատուկ դասընթացների էր հաճախում, ուր իրեն սովորեցնում էին տանկ վարել: Դա անհրաժեշտ է նոր` «Զայրույթ» ֆիլմում նկարահանվելու համար, որտեղ նա մարմնավորում է տանկիստի: Դասընթացներն անց են կացվում Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014 թ. նոյեմբերին:


Սակայն տանկ վարելը Փիթին պետք կգա ոչ միայն ֆիլմի շրջանակներում. ինչպես հայտնի է, նա "World war Z" ֆիլմից հետո ձեռք է բերել T-54 տանկ: Ըստ մասնագետների գնահատականի` ռազմական այս մեքենան արժանիորեն կարող է գրավել երրորդ հորիզորականը` հետպատերազմյան տարիներին ստեղծված տանկերի մեջ: Փիթի ծանր տեխնիկա հավաքածուն տանկով չսահմանափակվեց, Անժելինա Ջոլին նվիրեց նրան կես միլիոն դոլարանոց ուղղաթիռ:


Причуды знаменитостей (9 фото)

 

Դոնալդ Տրամփ


67-ամյա էքսցենտրիկ միլիարդատեր Դոնալդ Տրամփն իր համար գնեց «Boeing -757», որի մեջ ամեն ինչ ծածկված էր ոսկով: «Boeing»-ը նախատեսված էր 43 մարդու համար:


Причуды знаменитостей (9 фото)