Դեղին հագուստից մինչև ճանապարհորդություն. Ստորև ներկայացնում ենք 25 արտառոց իր և երևույթ, որոնք արգելվում են աշխարհի շատ պետությունների կողմից:
Չինաստան. Խաղային համակարգիչներ
1. 2000 թվականին Չինաստանի կառավարությունը ընդունեց օրենք, որն արգելում էր երիտասարդներին անիմաստ ժամանակ վատնել և չաշխատել:
Ռուսաստան. էմո-նորաձևություն
2. Կառավարությունն այս ոճը անվանեց որպես «սպառնալիք` ազգային կայունության համար» և արգելեց էմո-նորաձևությունը՝ փորձելով նվազեցնել դեռահասների շրջանում ինքնասպանությունների բարձր մակարդակը:
Իրան. «Արևմտյան սանրվածք»
3. Արգելված սանրվածքն իրենից ներկայացնում է 80-ականների մազերի խառը կտրվածք, երբ գլխի ճակատային մասում մազերը կարճ են կտրված, իսկ պարանոցի շրջակայքում ընկնող մազերը նոսրացված են և բաց թողնված:
Սաուդյան Արաբիա. Վալենտինի օրը
4. Վալենտինի օրն արգելվում է կարմիր գույն ունեցող ցանկացած իրի վաճառքը: Սա է պատճառը, որ այդ օրն առևտրի կենտրոններն ստանում են սև շուկաների տեսք:
Հունաստան. Վիդեոխաղեր
5. Չնայած այն հանգամանքին, որ օրենքն ուղղված էր էլեկտրոնային խաղերի մեքենաներին, օրենքը գրված էր շատ վերացական, ինչը հանգեցրեց մի մարդու ձերբակալությանը, ով սրճարանում զբաղվում էր տեսախաղով: ԵՄ-ի կողմից ճնշման արդյունքում օրենքը վերանայվեց և հստակեցվեց:
Չինաստան. Ռեինկառնացիա` առանց նախնական համաձայնության
6.Ինչքան էլ այն անհեթեթ հնչի, Չինաստանում այս արգելքը միջոց է վերահսկելու տիբեթյան բուդդիստներին:
Դանիա. շոկոլադե կաթ «Ovaltine» և «Crispies». բրնձի շիլան
7. Դանիայում հասարակության որոշ շերտ խիստ մտավախություն ունի, որ մարդիկ չափազանց շատ են վիտամիններ օգտագործում: Ցավոք, դա հանգեցրեց այն բանին, որ բազմաթիվ հայտնի մթերքների արգելվեցին: Արգելքների թվում էին շոկոլադե կաթ «Ovaltine»-ն և «Crispies» բրնձի շիլան:
Ռումինիա. Խաղը «Эрудит» (Scrabble)
8. 80-ականներին, Ռումինիայի նախագահ Նիկոլաե Չաուշեսկին արգելեց այս խաղը՝ ներկայացնելով այն որպես «չափազանց ինտելեկտուալ» և կոչելով «սադրիչ չարիք»:
Մանիլա. Դերասանուհի Կլեր Դեինս
9. Այն բանից հետո, երբ դերասանուհին նկարագրեց քաղաք Մանիլան` դաժան, տարօրինակ և խավարասերներով լի, յուրաքանչյուր ֆիլմ Քլեր Դեինսի մասնակցությամբ ոչնչացվեց:
Դանիա: Շատ անուններ` երեխաների համար
10. Կա պետության կողմից երաշխավորված 24,000 անուն, որոնցից ծնողները կարող են ընտրել: Եթե նրանք ցանկանում են դնել այլ անուն, ապա նրանք պետք է թույլտվություն ստանան:
Չինաստան. 3D ֆիլմ
11. Չինաստանի կառավարությունը թույլ է տալիս դիտել 3D ֆիլմ, սակայն երկրում փաստացի գոյություն չունի 3D կինոթատրոններ, այդ պատճառով օրենքի այդ թույլտվությունը ոչ մի արժեք և նշանակություն չունի:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալություն. Furby
12. Թեև դա չէր հանդիսանում համազգային արգելք, ըստ էության, այն ստեղծվել էր կառավարության կողմից: 1999 թվականին Ազգային անվտանգության գործակալությունն սկսեց կասկածել, որ խաղալիքները կարող ենք գրանցել գաղտնի տեղեկատվություն:
Մալայզիա. դեղին հագուստ
13. 2011 թվականին Մալայզիայի կառավարությունը դեղին հագուստ կրելը հայտարարեց անօրինական, քանի որ դա համարվում էր երկրի ընդդիմադիր ակտիվիստների խորհրդանշական գույնը:
Չինաստան. հասմիկ
14. Այն բանից հետո, երբ Թունիսում տեղի ունեցած «Հասմիկի» հեղափոխությունը ոգեշնչեց չինացի ցուցարարներին, կառավարությունը ոչ միայն հաշվեհարդար տեսավ ցուցարարների հետ, այլև արգելեց ծաղկի վաճառքը:
ԱՄՆ-Հագիս (Haggis)
15. Շոտլանդական ավանդական հագիսը պատրաստվում է ոչխարի թոքերից, որի արտադրանքն ԱՄՆ-ում ավելի քան 40 տարի համարվում է անօրինական:
Կուբա. բջջային հեռախոսներ
16. Ֆիդել Կաստրոյի կենդանության օրոք, միայն կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին էր թույլատրվում ունենալ սեփական բջջայինը:
Սինգապուր. մաստակ
17. 1992 թվականից մաստակի ներմուծումն ու վաճառքը քաղաքում համարվում էր ոչ օրինական, որպեսզի մաքուր մնան քաղաքի փողոցներն ու հասարակական վայրերը:
Իրան. մանեկեններ
18. Լավ է, որ ոչ բոլոր մանեկեններն են անօրինական, բայց Դուք ավելի լավ է Ձեր խանութում չունենաք կանացի մանեկեններ` առանց հիջաբի:
Բանգլադեշ. պոլիէթիլենային տոպրակներ
19. Երբ նրանք 2002 թվականին Բանգլադեշում արգելեցին պոլիէթիլենային տոպրակները, որպես օրինակ նրանց հաջորդեցին Ֆրանսիան, Տանզանիան և Մեքսիկան:
Սաուդյան Արաբիա. կանանց մեքենա վարելը
20. Չնայած չկա ոչ մի գրավոր օրենք, որն արգելում է կանանց վարել մեքենա, սակայն կանանց վարորդական իրավունք չի տրվում:
Ֆրանսիա. կետչուպ
21. 2011 Ֆրանսիան կետչուպն արգելել է դպրոցական ճաշարաններում, որպեսզի պահպանի ֆրանսիական խոհանոցի մաքրությունը: Սա, իհարկե, եթե Դուք չեք ուտում ֆրի... Ֆրի ուտելիս այն թուլատրվում է:
Բոլիվիա. McDonalds
22. Բոլիվիայում գոյություն չունի McDonalds-ից օգտվելն ու սնվելն արգելող օրենք, բայց եթե օրենքներն արտահայտեին միայն ժողովրդի կամքը, և հաշվի առնվեր այն փաստը, որ գրեթե ոչ մի բոլիվիացի չի սնվում McDonalds-ի կետերում, ապա այնտեղ սնվելն արգելող օրենք հաստատ կընդունվի:
Շվեդիա. ապտակ
23. Մոռացեք դպրոցում ստացած ապտակների մասին: Շվեդիայում ծնողները չեն կարող ապտակել իրենց երեխաներին:
Կանադա. խաղալիք հենարաններ
24. Կանադայում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երեխայի քայլերի զարգացման աճը դանդաղում է, երբ նրանք քայլում են խաղալիք հենարանների օգնությամբ: Նմանատիպ խաղալիքներն արգելվեցին 2004 թվականին:
Չինաստան. Ճանապարհորդություն` ժամանակի մեջ
25. Բազմաթիվ հեռուստատեսային շոուներ և ֆիլմեր, որոնք ներառում են տարրեր ժամանակի, անցյալի և ապագայի մասին, միստիկ հաղորդումներ, օրինակ` Ճանապարհորդություն ժամանակի մեջ հաղորդումը արգելվեց: Չինական կառավարությունը մշակեց իրենք, ըստ որի արգելեց նմանատիպ հեռուստահաղորդումների հեռարձակումը: