Ռուս հաղորդավարուհի Դանա Բորիսովան խոստովանել է, որ դիմել է պլաստիկ վիրահատության` կուրծքը մեծացնելու համար: Նա պատմել է, թե ինչու է նման ռիսկային քայլի դիմել, ինչպես նաև ցուցադրել է «նոր» կրծքերը:«Ծննդաբերությունից և 1 տարեկան երեխային կերակրելուց հետո իմ կրծքերը վերածվեցին չորացած լաթի կտորների: Բայց ես մի կերպ դիմանում էի: Իսկ այսօր ես բացահայտում եմ իմ գաղտնիքը», - ասել է նա:
Վիրահատությունը, որն անցկացվել է ընդհանուր անզգայացմամբ, տևել է շուրջ 2 ժամ: Նրա կրծքավանդակի հատվածում տեղադրվել են 3-րդ համարի բարձրորակ իմպլանտներ, որոնք այսօր ամենաանվտանգն են համարվում: Դանայի երազանքների կուրծքը նրա վրա նստեց 500 հազար ռուսական ռուբլի: Իսկ թե ինչ տեսք ունեին այդ բարեմասնությունները վիրահատությունից առաջ և հետո` դիտեք ստորև: