«Շեֆ». այսպես է կոչվում կատակերգությունը, որը մարտի 28-ին Անդրանիկ Անտոնյանը, Դիանա Գրիգորյանը և Դավիթ Անտոնյանը խաղացին Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի բեմում: Վարդգես Բարսեղյանը ներկայացումը բեմադրել է հանրահայտ երգիծաբան Սլավոմիր Մրոժեկի «Կարոլ» պիեսի հիման վրա:
Դիանա Գրիգորյանը և Դավիթ Անտոնյանը
«Որպես ավարտական աշխատանք պետք է որևէ բեմադրություն ներկայացնեի: Ղեկավարիս` Ռաֆայել Ջրբաշյանի արխիվում գտա «Կարոլ»-ը և որոշեցի այն բեմադրել: Պիեսը որոշակի փոփոխության ենթարկելուց հետո մայիսին հանձնեցի դասախոսական կազմի դատին և արժանացա գերազանց գնահատականի»,-BRAVO.am-ին ասել է բեմադրիչը` հավելելով, որ իրենց նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է գաղափարապես հեղափոխել մարդուն և տանել քո հետևից:
Շարունակությունը` այստեղ: