Ինդոնեզացի տղամարդկանց շրջանում պահպանվել է Մեսաբատան Ապի կոչվող հնագույն ավանդույթը, ըստ որի մարդկային մարմինը մաքրագործելու համար արական սեռի ներկայացուցիչներն իրար ծեծում են այրվող կոկոսներով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, թեև այդ տեսարանը բավական դիտարժան է զբոսաշրջիկների համար, սակայն կարելի է պատկերացնել, թե մասնակիցներն ինչպիսի ցավերի միջով են ստիպված անցնել։
Ստորև ներկայացված ֆոտոշարքը դիտելով՝ կարելի է տեսնել, թե ինչպես են կիսամերկ տղամարդիկ վերցնում, ձեռքերում ճոճում հրե գնդերը՝ նախքան դրանք ուրիշների վրա նետելը։
Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: