Մայիսի 6-ին Եվրատեսիլ 2014-ը կմեկնարկի Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի կատարմամբ: «Not alone» տեսահոլովակը Youtube-ում տեղադրման պահից շատ կարճ ժամանակահատվածում անսպասելի ռեկորդային քանակությամբ դիտումներ հավաքեց : Այս պահին մեր մասնակցի երգը դիտումների թվով բացարձակ առաջատարն է:

 

ArmStar.am-ը պարբերաբար ներկայացրել է երգի ստեղծման գործընթացը, շնորհանդեսի միջոցառումը, Արամի և շատերի կարծիքը մեր երգի ու հաղթանակի շանսերի վերաբերյալ:

 

Հայտնի փաստ է, որ մի շարք միջազգային բուքմեյքերական ընկերություններ անիմաստ են համարում Հայաստանի հաղթանակի վրա խաղադրույք ընդունելը՝ վստահ լինելով նման ելքի վրա:

 

Սակայն հաղթանակի մասին խոսելը դեռ շուտ է: Սպասելով դրան ու ակնկալելով հիանալի ելույթ և շոու Արամ MP3-ի կատարմամբ՝ այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսահոլովակի նկարահանման ընթացքում արված լուսանկարները:

 

Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: