«Դեվինո Տելեկոմ» ընկերության ղեկավար Պավել Ուշանովն այլանդակել է իր սիրեցյալի դեմքն այն բանից հետո, երբ աղջիկը որոշել է հեռանալ նրանից: Իր ուղեկցի հետ մոդելն ապրել է մեկ տարի, և այդ ընթացքում ոչ մի անգամ ագրեսիայի դրսևորման ականատես չի  եղել իր ընկերոջ կողմից: 


Ինչպես պատմում է Ալեքսանդրան` դժբախտ պատահարն իր հետ տեղի է ունեցել ընկերոջ  հարբեցողության պատճառով: Նա  վերջին ժամանակներու հաճախակի է սկսել հարբել և դա նյարդայնացրել է ընկերուհուն: Վերջինս էլ զգուշացրել է այս մասին` ասելով, որ իր համար շատ տհաճ է բիզնեսմենին տեսնել այդ վիճակում: Նրա դիտողությունները, սակայն, անարձագանք են մնացել, որից հետո sms հաղորդագրություն է գրել պավելին` ասելով, որ հեռանում է և փոխում բնակավայրը: Կարճ ժամանակ անց բնակարան է վերադարձել նրա ընկերը և սկսել ահավոր դաժան ծեծի ենթարկել իր ընկերուհուն: Բիզնեսմենը եղել է ահավոր նյարդայնացած վիճակում և ամբողջ ժամանակ գոռացել է, որ կսպանի նրան: Աղջկա բախտն այնքանով է բերել, որ իր գրպանում հեռախոս է եղել, և դեպքից կարճ ժամանակ անց զանգահարել է ոստիկանություն և շտապ օգնություն: Հիմա աղջկա գխին հսկայական հեմատոմա է առաջացել, իսկ դեմքն ամբողջովին արյունազեղումների և կապտուկների մեջ է: Այտուցների պատճառով նա երկար ժամանակ չի կարողացել աչքերը բացել: Բժիշկները նրան արագ հասցրել են հիվանդանոց: Աղջիկը դեռևս ուշքի չի կարողանում գալ իր հետ կատարված մղձավանջից հետո: