Նորապսակների կեսից ավելին առաջին ամուսնական գիշերը չի շտապում առանձնանալ և կատարել իր ամուսնական պարտականությունը: Որպես հիմնական պատճառ նշվում է այն, որ փեսացուն հարսանիքի ժամանակ չափից ավելի է խմել:
Ինչպես ցույց են տվել վերջին հարցումներից մեկի արդյունքները, որում ներգրավվել է 2000-ից ավելի զույգ, ինտիմ մերձեցումն ապագային են փոխանցել նրանց 52%-ը: Հարբած փեսացուն դրա պատճառ է դառնում դեպքերի 24%-ի պարագայում:
Պատճառների թվին, որոնց հետևանքով սեքսը դուրս է մղում ամուսնական առաջին գիշերվա օրակարգից, նշվում են նաև հարսի հոգնածությունը (16% դեպքում), հարսի՝ ալկոհոլից արբածությունը (13%), երեխաներին հետևելու անհրաժեշտությունը (11%), իսկ ոմանք, պարզապես, գրազ են եկել, որ այդ բանը չեն անի (9%): Daily Mail-ի հաղորդմամբ, նորպսակների մի մասն առանց սեքսի է մնում, քանի որ անմիջապես մեկնում է ամուսնական ճանապարհորդության (7%):
Շարունակությունը՝ այստեղ: