Ռուս հաղորդավարուհու նախկին սիրեկանը, երևում է, որոշել է ինչ-որ բանի համար վրեժ լուծել Դանա Բորիսովայից` հրապարակելով նրա էրոտիկ լուսանկարները: Լուսանկարներում Դանան ներքնազգեստով է կամ առանց դրա: Ինքը` հաղորդավարուհին չի սրտնեղում իր այդքան բաց լուսանկարների պատճառով:
«Եթե այդ մարդը ցանկացել է ինձ նեղացնել, ապա դա նրա մոտ չի ստացվել: Լուսանկարներում ինձ բարկացնող ոչինչ չկա: Հասկանում եք, ես ցանկանում էի հանդիպել սովորական տղամարդու հետ, ոչ թե` հայտնի: Ես այնպես եմ հոգնել պաթոսով տղամարդկանցից, որ վստահել եմ բլագովեշչենսկցի այդ պատանյակին», - պատմել է Բորիսովան: