Life.panorama.am-ը գրում է.

 

Penn Medicine-ի գիտաշխատողները պարզել են, որ քնի պակասը լրջորեն վտանգում է առողջությունը, մասնավորապես՝ հանգեցնում է գլխուղեղի բջիջների՝ նեյրոնների վնասմանն ու քայքայմանը:

 

Գիտնականները նաև զգուշացնում են, որ հակառակ արդյունքի հասնել, օրինակ՝ չափից շատ քնելով, հնարավոր չէ: Այս հետազոտությունների արդյունքները տպագրվել են The Journal of Neuroscience ամսագրում և հիմնված են քրոնիկ անքնությամբ տառապող մարդկանց հետ անցկացված փորձի արդյունքների վրա: