Երգիչ Ռազմիկ Ամյանը տևական ժամանակ է, ինչ նորություններ չի ներկայացնում: ESem.am-ը նրա պրոդյուսեր Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված երգչի ստեղծագործական դադարը:
Պարզվում է` Ռազմիկն այս ընթացքում չի դադարել աշխատել, նա շարունակել է ձայնագրել նոր երգեր, արտերկրում հանդես գալ համերգներով, իսկ առաջիկայում սպասվում է նրա նոր ձայնասկավառակը, որը կթողարկվի հաջորդ ամիս: «Հավանաբար ալբոմը կկոչվի «Սիրում եմ, կսիրեմ», քանի որ այդ երգն առաջինն էր այս ձայնասկավառակից, որ հանձնեցինք լսարանի դատին և սիրվեց: CD-ում զետեղված են նաև երգեր, որոնց հեղինակը Ռազմիկն է, երգերից մեկին լսարանն արդեն ծանոթ է` «Քամ-քամ»-ը: Սկավառակում կա նաև Փոլ Բաղդադյանի երգերից մեկի cover տարբերակը»,- ասաց Արմենը, սակայն առայժմ չասաց, թե որ երգն է կատարել Ռազմիկը:
Շարունակությունը` այստեղ: