Հայ հայտնիների հետ աշխատող ոճաբան-վարսահարդար Անի Ավդալյանը նշանվել է: Անին ESem.am-ին պատմեց որոշ մանրամասներ՝ տրամադրելով օրվա լուսանկարները:

 

 

 

 

Ոճաբանի ընտրյալը 31-ամյա ֆինանսիստ Լևոն Ավետիսյանն է, ով Անիի սրահի տղամարդկանց բաժնի այցելուներից է: «Ես ու Լևոնը ծանոթ ենք մոտ հինգ ամիս առաջ: Մեր առաջին հանդիպումը եղել է իմ սալոնում: Ծանոթացանք, զրուցեցինք ու բացահայտեցինք, որ ընդհանուր շատ ընկերներ ունենք: Նրանց շնորհիվ էլ կայացավ մեր հաջորդ հանդիպումը, ինչից հետո Լևոնը գործի բերումով գնաց Հայաստանից: Նրա երկարատև բացակայությունը չխանգարեց մեր հետագա շփմանը: Հեռախոսի և համացանցի միջոցով կապի մեջ էինք և հերթական զրույցի ժամանակ եղավ առաջին սիրո խոստովանությունը,- ESem.am-ին պատմեց Անին՝ հավելելով, որ իրենց հարաբերությունները շատ լուրջ են եղել առաջին իսկ պահից: -Երկուսս էլ գիտեինք՝ ինչ ենք ուզում: Մեկ ամիս առաջ Լևոնը վերադարձավ, որոշեցինք, որ հարաբերություններն օրինականացնելու ժամանակն է և նշանվեցինք»:

 

 

 

 

Ըստ Անիի՝ ամեն բան եղել է հայկական ավանդույթներով՝ հարսի տանը: Ընտանեկան և ընկերական խնջույքին ներկա են եղել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Սոֆի Մխեյանը, Հրաչ Մուրադյանն ու այլք:

 

Զույգի հարսանիքը սարերի հետևում չէ. «Հարսանիքն, ամենայն հավանականությամբ, կանենք աշնանը: Հստակ օր դեռ չենք որոշել: Հստակ է, որ լինելու է հայկական  ավանդական հարսանիք:)»:

 

 

 

 

Անի փոխանցմամբ՝ ամուսնությունը չի խոչընդոտի իր աշխատանքին: «Սկզբում Լևոնը դեմ էր աշխատանքիս, բայց տեսնելով իմ նվիրվածությունն ու տարիների ներդրումը՝ փոխեց իր կարծիքը: Այս պահին աշխատանիքս վտանգ չի սպառնում:) Ամեն դեպքում, եթե գա մի օր, որ ստիպված լինեմ ընտրություն անել, հանուն ընտանիքիս ամեն ինչ կզոհեմ»,- եզրափակեց ոճաբանը:

 

 

ESem.am-ը շնորհավորում է զույգին և մաղթում հարատև երջանկություն:

 

 

 

 

 

Շնորհավորեց Մերի Պողոսյանը