Շատերիս համար փոքր-ինչ արտառոց արտաքին տեսքով ու բեմական անուններով աչքի ընկած Էռնեստը` Էսնեստ The Best-ը, որ հետո դարձավ Էռնեստ Վանգա Դիտրիխը (սակայն, միևնույնն է, բոլորը նրան հիշում են առաջին մականունով), երեք ամիս է` բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ հանդես է գալիս The Big Bad Boy անվամբ:

 

 Երգիչը PressIdent.am-ի հետ զրույցում անդրադարձավ հայրենիքից մեկնելու, Միացյալ Նահանգներում իր նոր աշխատանքի, առաջիկա նորությունների և իր հասցեին հնչած սպառնալիքների մասին:

 

 

 

 

-Էռնեստտևական ժամանակ է՝ Հայաստանում չես: Ի՞նչ նպատակով ես մեկնել:


- Այո, արդեն 3 ամիս է, ինչ ԱՄՆ-ում եմ: Սա իմ երկրորդ այցն է ինձ արդեն շատ հարազատ դարձած երկիր, որտեղ ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում կամ՝ ինչպես օլիգարխը` Ազգային ժողովում :) Ամբողջ աշխարհը պտտվելուցհետո եկա այն երկիր, որտեղ մշտապես տաք և արևոտ եղանակը, պայմաները, օվկիանոսն ու ազատ կամքի դրսևորումն ինձ լիարժեք երջանիկ են դարձնում:

 

 

Հայաստանում ընտանիքիդ հետ էիր բնակվումիսկ ԱՄՆ-ո՞ւմմայրդու քույրդ է՞լ են քեզ հետ:


- Ո´չ, այստեղ ես մեն-մենակ եմ: Օդանավակայանում ինձ դիմավորել է իմ ամենահարազատ մարդկանցից մեկը` Շպռօտը, նա իմ կյանքում շա՜տ մեծ դեր է խաղացել, ցանկացած պարագայում կողքիս է եղել: Սկզբնական շրջանում նրա տանն էի բնակվում, նա ինձ այստեղ էլ շատ օգնեց, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Այժմ Հոլիվուդում բնակարան եմ վարձել , որտեղ մենակ եմ ապրում:

 

 

Շարունակությունը` այստեղ: