WealthInsight հետազոտական ընկերությունը հաշվարկել է երկրագնդի վրա ապրող ամենահարուստ մարդկանց կապիտալը, պարզելով, թե որ խոշոր քաղաքներում են բնակվում միլիարդատերերը:
Վարկանշային աղյուսակի առաջատարը Նյու Յորքն է, ուր ապրում է 70 միլիարդատեր: Խոսքն առաջին հերթին Մանհեթենի մասին է: Նյու Յորքին անմիջապես հաջորդում է Մոսկվան, որտեղ բնակվում է 64 միլիարդատեր, ապա Լոնդոնը՝ 54, Հոնգկոնգը՝ 40, և Պեկինը՝ 29 միլիարդատեր բնակչով:
Հետաքրքիր է, որ ՌԴ մայրաքաղաքը, լինելով 2-րդը միլիարդատեր բնակիչներ ունեցող քաղաքների ցուցակում, դուրս է մնացել մուլտիմիլիոնատեր բնակիչներ ունեցող քաղաքների 20-յակից: Մուլտիմիլիոնատեր ասելով՝ WealthInsight-ը նկատի ունի 30 մլն դոլարից ավել կապիտալ ունեցող քաղաքացիներին:
Այս ցուցակում առաջին տեղում է հայտնվել Լոնդոնը, ուր ապրում է 4224 մուլտիմիլիոնատեր, ապա գալիս է Տոկիոն՝ 3525 մուլտիմիլիոնատեր, 3-րդ տեղում է Սինգապուրը՝ 3154 մուլտիմիլիոնատեր բնակչով: Նյու Յորքը 4-րդն է՝ 2929, իսկ 5-րդ տեղում է Հռոմը, որտեղ ապրում է 945 մուլտիմիլիոնատեր: