Life.panorama.am-ը գրում է.
Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սթրեսը տարբեր կերպ է ազդում կանանց և տղամարդկանց վրա: Գիտնականները պարզել են, որ սթրեսի հետևանքով կանայք շրջապատի հանդեպ ավելի կարեկցող են դառնում: Տղամարդիկ, ընդհակառակը, սթրեսի հետևանքով դառնում են ավելի եսակենտրոն:
Թեպետ գիտնականները չունեն միանշանակ պատասխան, թե որն է կանանց և տղամարդկանց մոտ սթրեսի հետևանքով տարբեր հոգեբանական փոփոխությունների պատճառները, ըստ վերջիններիս, պատճառն ամենայն հավանականությամբ կանանց՝ շրջապատի նկատամաբ ավելի բաց լինելն է, ինչի հետևանքով նրանք ավելի հաճախ են շրջապատից օգնություն խնդրում:
Դե ինչ, միանշանակ է, որ կանանց և տղամարդկանց մոտ նման հոգեբանական տարբերությունները նկատի ունենալը կօգնի մասնագետներին ավելի արագ օգնել նրանց՝ վերականգնել իրենց հոգեկան կայունությունը՝ վերադառնալով բնականոն կենսակերպի: