Esem.am-ը գրում է.

 

Ռուսաստանաբնակ երգիչ Արման Թովմասյանը կարճ ժամանակում կարողացավ իր դիրքերն ամրապնդել հայկական շոու բիզնեսում: Վերջին տարիներին իր պարային տեսահոլովակներով աչքի ընկած երգչի կատարումները նաև հիթ դարձան: Դա են վկայում նրա տեսահոլովակների դիտումները:

 

 

Արմանն այժմ էլ անակնկալ ունի՝ կանանց մեկամսյակի կապակցությամբ: Ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության օրը, տեղի կունենա երգչի նոր` «Շոկոլադկա» երգի պրեմիերան:

 

 

 

 

«Նոր երգս պարային, աշխույժ երգ է, որի խոսքերի հեղինակը Դավիթ Օգանն է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ գործիքավորումը Մարտին Միրզոյանինն է: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները անցկացվել են Մոսկվայում. ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Այն այժմ մոնտաժման փուլում է»,- ասաց երգիչը՝ հավելելով,- այս երգը «շոկոլադկաների» մասին է :) Փորձել ենք հնարավոր ամեն բան անել, հանդիսատեսի հավանությանն արժանանալու համար: Կարծում եմ` այս գործս էլ նախորդների նման կսիրվի ու երկար ժամանակ ակտուալ կլինի»: 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը