Հոլիվուդյան գեղեցկուհի Դեմի Մուրն առաջվա պես հիասքանչ տեսք ունի:
Կինոդերասանուհուն, որի 52-ամյակն այս տարի կլրանա, լուսանկարել են Լոս Անջելեսում խանութներով շրջելիս: Ոճային հոլիվուդյան աստղը հագել էր ջինսե կամբինիզոն, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը:
Անվիճելի է այն, որ նրա դեմքը նույնպես իդեալական տեսք ունի, հատկապես, երբ հաշվի ենք առնում նրա տարիքը. դերասանուհին կարող է պարծենալ կնճիռներից բացարձակապես զուրկ դեմքով: