Սեփական տաղանդն ուրիշներին օգնելու համար օգտագործելն այն լավագույն ու գովելի քայլերից է, որին մարդը կարող է դիմել։ Ահա այսպես է կարծում լուսանկարիչ Շոն Վան Դեյլը, ով նկարչական հմտություններն ու համակարգչային ծրագրերի իր իմացությունը կիրառում է հիվանդ երեխաներին օգնելու ու հույս ներշնչելու համար։

 

«Հույս» նախագծի շրջանակներում նա ամենատարբեր, հեքիաթային, մտացածին կերպարներով ու միջավայրում է պատկերում լուրջ հիվանդությունների դեմ պայքար մղող փոքրիկներին։

 

Ինչպես նշում է viralnova.com կայքը, իր լուսանկարների միջոցով Դեյլը հնարավորություն է տալիս երեխաներին անել այն ամենը, ինչի մասին նրանք երազում են։

 

«Իմ նախագիծը փորձում է հիվանդ մանուկներին ապացուցել, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է»,-պատմել է Դեյլը։

 

Լուսանկարները` այստեղ: