Vertu ընկերության գլոբալ գովազդային արշավը, որն աջակցում է Constellation նորարարական սմարթֆոնին, նոր էջ է բացում անգլիական տան պատմության մեջ, ներկայացնում է buro247.ru-ն։
Vertu-ն որոշիչ քայլ է անում բրենդի նորովի ներկայացման ուղղությամբ, առաջին հերթին՝ ստեղծագործական։
Քրիստիան Շուլլերի գովազդային լուսանկարներն այդ ուղղության վառ ապացույցն են։ Նկարահանման ընթացքում, որն անցկացվել է Լոնդոնում, լուսանկարչին հաջողվել է նոր և յուրահատուկ ձևով պատմել այն մասին, թե ինչպես է Vertu-ն ժամանակակից միտումներին համընթաց քայլում։
Գովազդային արշավի 3 կադրեր՝ «Բացառիկ վարպետություն», «Բացառիկ ամրություն» և «Բացառիկ ծառայություններ», ներկայացված են հեքիաթային հերոսների կերպարներով։
Տասնյակ անգամ մեծացված Constellation սմարթֆոնի կողքին կարելի է տեսնել դաշնակահարի և բալետի պարուհու, ժամանակակից անգլիացի ջենթլմենի՝ մոտոցիկլետին նստած, և օպերային դիվայի՝ տասնյակ թիթեռներից պատրաստված զգեստով։
Գունավոր կաշվե պատյաններով նոր հեռախոսները հրաշալի լրացնում են յուրաքանչյուր հերոսի կերպարը։
Կադրի ետևում՝