Life.panorama.am-ը գրում է.

 

Հղիության ժամանակ կանայք առավել քան անպաշտպան են դառնում: Ուստի, վերջիններիս համար խիստ կարևոր է հետևել բժշկի խորհուրդներին և հնարավորինս զգույշ լինել սեփական ցանկությունների, մասնավորապես, սննդի ընտրության հարցում:

 

Ներկայացնում ենք սննդատեսակներ, որոնք խորհուրդ չի տրվում օգտգործել հղիության ժամանակ.

 

-փափուկ պանիր. հնարավորինս խուսափեք չպաստերիզացված կաթից պատրաստված մթերքներ օգտագործել

 

-հում խմորից պատրաստված թխվածքաբլիթներ. խուսափեք չեփված հրուշակեղեն օգտագործել

 

-ձկան որոշ տեսակներ. շնաձուկ, թրաձուկ, սկումբրիա, քանի որ դրանք չափազանց մեծ քանակությամբ սնդիկ են պարունակում

 

-սուշի. հում ձուկը մանրէներ է պարունակում

 

-չպաստերիզացված կաթ, հյութ և քացախ

 

-պատրաատի աղցաններ, որոնք կարող են մանրէներ պարունակել