Զիմբաբվեի բնակչուհի Էբի Փութերիլն այնքան է կապված իր սիրելի սկյուռի հետ, որ անգամ թույլ է տալիս փոքրիկ կրծողին ապրել իր մազերի մեջ։

 

Էբին պատմել է, որ սկյուռիկն ինքն է որոշել իր ապրելու վայրը։ «Մի անգամ նա բարձրացավ մազերիս մեջ ու, իրեն այնտեղ հարմար զգալով, որոշեց մնալ»,- պատմել է նա։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, կրծողի կեցավայրն է՛լ ավելի հարմարավետ դարձնելու համար Էբին իր մազերը թույլ պոչ է հավաքում, որպեսզի սկյուռն անարգել ելումուտ անի։

 

Աղբյուրը նկատում է, որ աղջիկն ապրում է բնապահպանների ընտանիքում, և դրանով է պայմանավորված նրա կապվածությունը կենդանական աշխարհի հետ։

 

Լուսանկարները` այստեղ: