Life.panorama.am-ը գրում է.

 

Հարցումները ցույց են տալիս, որ Facebօօk-յան ընկերներից ազատվելու հիմնական պատճառը սոցիալական ցանցից օգտվողների հաճախակի և ոչ օգտակար գրառումներն են:

 

Մոտ 1500 Facebook-յան օգտատերի շրջանակում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ նրանք հիմնականում ազատվում են իրենց այն Facebook-յան ընկերներից, ովքեր հաճախակի կատարում են ոչ օգտակար, որևէ իմաստից զուրկ գրառումներ: Այդպիսի գրառումների շարքում դասվել են քաղաքական և կրոնական թեմաներով գրառումները, ինչպես նաև կոպիտ կամ ռասիստական մեկնաբանությունները:

 

Այսպիսով, եթե չեք ցանկանում ձանձրացնել ձեր Facebook-յան ընկերներին, ապա զերծ մնացեք ձեր քաղաքական և կրոնական հույզերը սոցիալական կայքերում հաճախ արտահայտելուց: