Երեկ երևանյան ակումբներից  մեկում  իսկական հեքիաթային հրավառություն էր, շուրջբոլորը գույնզգույն փուչիկներ էին, մուլտհերոսներ և շա~տ, շա~տ ժպտացող փոքրիկներ:

 

Այս անգամ ակումբի կարևորագույն հյուրերը ոչ թե մեծահասակներն էին, այլ փոքրիկները, ովքեր հրավիրված էին «Fresh Events» մանկական միջոցառումների ընկերության բացմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկու գեղեցկուհի քույրերին` Իրինա Թովմասյանին և Լուսինե Թովմասյանին, այսուհետ կարող եք վստահել ձեր փոքրիների ծննդյան տոների, համերգների և տարաբնույթ միջոցառումների կազմակերպման աշխատանքները:

 

Իրինայի խոսքով, այն, ինչ կապված է փոքրիկների հետ, չի կարող չհետաքրքրել նրան: «Fresh Events ընկերության ստեղծումն էլ ևս հետաքրքիր գաղափար էր, որը չէինք կարող կյանքի չկոչել»,- ասաց  փոքրիներին քաջ հայտնի «Հեքիաթն է կանչում» հաղորդման հաղորդավարուհի Իրինան:

 

Շարունակությունը` այստեղ: