1965 թվականին դպրոցական Ռենդի Գարդները որոշում է փորձ անց կացնել` չքնել որքան հնարավոր է երկար ժամանակ: Նրան հաջողվում է չքնել 11 օր և նա հայտնվում է Գինեսի ռեկորդների գրքում:
Որոշ ժամանակ անց Ռենդիի ռեկորդն հաղթահարվում է, սակայն առողջության համար վնասակար լինելու պատճառով այս կատեգորիան հանվում է կազմակերպիչների կողմից: Չհաստատված ռեկորդներից ամենաերկարը 28 օրն է:
Սակայն ի՞նչ էր կատարվում Ռենդիի հետ այդ 11 օրերի ընթացքում: Հասկանալի է, որ սկզբից նա ուժեղ հոգնածություն էր զգում և շատ նյարդային էր դարձել: 5-րդ օրից սկսած նրա մոտ սկսվում են հայնվել ախտանիշներ, որոնք բնորոշ են Ալցգեյմերի հիվանդությանը: Այնուհետև նրա մոտ սկսվում է պարանոյա: Նրան սկսում է թվալ, թե ճանապարհային նշանները մարդիկ են, ինչպես նաև նա հավատում էր, որ ռադիոհաղորդավարն ուզում է իրեն սպանել:
Շարունակությունը` այստեղ: