Կանանց միջազգային օրն իր ծննդյան 44-ամյակն էր նշում Նատաշա Կորոլյովայի ամուսինը` Տարզանը: Երգչուհին ներկա չէր ամուսնու ծննդյան առիթով կազմակերպված երեկույթին: Այս մասին տեղեկանում ենք Heat.ru կայքից: Օրվա հերոսը հայտնեց, որ կինը հյուրախաղերի է մեկնել, սակայն տոնն առանց Նատաշայի էլ ստացվեց: Ներկա էին ոչ միայն տղամարդիկ, այլև բազմաթիվ գեղեցիկ կանայք, որոնք հաճույքով կենացներ էին հնչեցնում օրվա հերոսի համար: Ինքը` Սերգեյ Գլուշկոն, իրեն բնորոշ փողը փոխարինել էր միկրոֆոնով: Նշենք, որ տոնախմբությունը տեղի էր ունենում Մոսկվայի կարաոկե-ակումբներից մեկում: Ամբողջ գիշեր ընկերների շրջապատում նա խմում էր և պարում, բայց այս անգամ` հագուստով. «Չէ՞ որ ես հիմա աշխատանքի չեմ»: