Tert.am-ը գրում է.

 

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ պանրի և մսի օգտագործումը միջին տարիքի մարդկանց նույնքան վնաս է հասցնում, որքան նիկոտինը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով The Daily Mail-ին:


Կենդանական սպիտակուցները քառապատկում են քաղցկեղից մահանալու հավանականությունը 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ:

 

18 տարի տևած հետազոտության արդյունքում մասնագետներն ուսումնասիրել են 64000 մարդու:
Բժիշկները հանգել են այն եզրակացությանը, որ կենդանական սպիտակուցները մեծացնում են IGF1 հորմոնի ակտիվությունը, ինչը նպաստում է քաղցկեղային ուռուցքների մեծացմանը, ինչպես նաև՝ քաղցկեղածին բջիջների զարգացմանը:


Բժիշկները 50-նն անց մարդկանց խորհուրդ են տալիս միսը փոխարինել ձկով, ինչպես նաև՝ անցնել բուսական սպիտակուցային սննդակարգի' լոբազգեղենի և ոսպի: