Ladynews.am-ը գրում է.

 

Ձուն ավանդական նախաճաշ է շատերի համար: Այն վիտամինների և ճարպային թթուների աղբյուր է, հետևապես' օգտակար: Բայց պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ ուրախալի չէ:

 

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ձուն նույնքան վնասակար է, որքան ծխախոտը: Ձվի դեղնուցում առկա բարձր խոլեստերինի հաշվին՝ այդ մթերքը դառնում է վտանգավոր սրտանոթային համակարգի համար, ինչպես և ծխախոտը:

 

Դիետոլոգ Ջեսիկա Կրենդելլը պարզաբանել է, որ այս հետազոտությունն անցկացվել է մի քանի անգամ: Այդ հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ, իսկապես, դեղնուցի մեջ առկա խոլեստերինը մեծացնում է ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը:

 

Իսկ, ահա, ամենավերջին հետազոտությունն արդեն թույլ է տվել դեղնուցի վտանգավոր լինելը համեմատել ծխախոտի հետ: «Մեկ ձուն պարունակում է 100 կալորիա և 230 միլիգրամ խոլեստերին՝ դեղնուցի մեջ: Օրվա ընթացքում մենք չպետք է օգտագործենք 300 միլիգրամից ավելի խոլեստերին»,- նշել է Կրենդելլը: