Հանրային հեռուստաընկերության որոշման համաձայն` Հայաստանը Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2013»-ի մրցույթում ներկայացրեց «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը:

 

Հայկական ռոք-խմբի տղաները եվրատեսիլյան բեմից հնչեցրին «Lonely Planet» գեղեցիկ երգը` գրավելով 18-րդ հորիզոնականը:

 

Ամանորի գիշերը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը կներկայացնի հումորիստ, դերասան, երաժիշտ Արամ MP3-ը: Վերջինս թեև կրթությամբ երգիչ չէ, սակայն միշտ փայլել է վոկալային իր տվյալներով:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում 2013-ին «Եվրատեսիլ» մեկնած Գոռ Սուջյանը նշեց, որ վստահ է, որ Արամը լավ ելույթ կունենա, և բոլորովին էլ կարևոր չէ, թե որ հորիզոնականը կզբաղեցնի. «Մաղթում եմ հաջողություն, համոզված եմ, որ լավ ելույթ է ունենալու: Շատ կողմ եմ, որ Արամը ներկայացնի Հայաստանը, քանի որ գիտեմ, որ լավ արտիստ է»,-ասաց Գոռը:

 

Երգչից հետաքրքրվեցինք` արդյոք ծանո՞թ է Արամ MP3-ի երգին. «Ոչ, ես էլ ծանոթ չեմ»:

 

Նշենք, որ «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակի երգը և տեսահոլովակը պատրաստ կլինեն մարտի 14-ին:

 

Սուջյանն իր երկրպագուների համար դեռևս նորություններ չունի. «Դեռ նորություններ չկան, երբ ունենամ, երկրպագուներիս անպայման կտեղեկացնեմ»:

 

Ի դեպ, փետրվարի 28-ին ծնվել է երգչուհի Վարսայի և Գոռ Սուջյանի առաջնեկը, ինչի կապացությամբ Լուրեր.com-ը ևս մեկ անգամ շնորհավորում է զույգին, ինչպես նաև շնորհավորում Արամ MP3-ին և մաղթում հաջողություն: