Անգլիացի մարաթոնյան վազորդն աշխարհով մեկ ճամփորդում է վագրի տեսք ունեցող 2.7 մետր երկարությամբ կոստյումով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ 52-ամյա Փոլ Գոլդստեյնը, ճամփորդություն սկսելով Ուիմբլդոնից, արդեն հաղթահարել է Կիլիմանջարո լեռան բարձունքը, այցելել է Թաջ Մահալ տաճարը, վազել է ձյան միջով և մասնակցել 9 մարաթոնյան վազքի: Այս ամբողջ ընթացքում նա կրելիս է եղել իր ինքնատիպ հանդերձանքը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Գոլդստեյնը մարզվել է Թաջ Մահալի մոտակայքում՝ պատրաստվելով ապրիլին կայանալիք բարեգործական մեկ շաբաթյա մրցավազքին:
Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: