Դերասան-մոդել Դավիթ Աղաջանյանն այսօր նշում է 22-ամյակը, ինչի կապակցությամբ դեռևս կեսգիշերին հավաքվել են ընկերների հետ: Հավաքույթը, սակայն, արտառոց չի եղել Դավթի համար: Նրա խոսքով` շաբաթվա ընթացքում առնվազն 3 անգամ ընկերների հետ նման հավաքույթ են կազմակերպում:
Այսօր երեկոյան Դավիթն ընկերների հետ Թբիլիսի է գնալու, որտեղ էլ կշարունակի նշել տարեդարձը: Ինչ վերաբերում է սիրելիի` երգչուհի Աննա Դովլաթյանի անակնկալին, սերիալային դերասանն ասաց, որ ցանկանում է գաղտնի պահել այն: «Միայն այն, որ նա Մոսկվայից հիշել ու անակնկալ էր մատուցել ինձ, շատ ուրախալի էր,- ասաց Դավիթն ու հավելեց, որ տարածությունը միայն ամրապնդել է իր և սիրելիի հարաբերությունները, սակայն դրանք օրինականացնելու մասին խոսել առայժմ չի ցանկանում: -Հիմա ես էլ, Աննան էլ մտածում ենք մեր կարիերան զարգացնելու, առաջ գնալու մասին»:
Շարունակությունը` այստեղ: