Երգչուհի,դերասանուհի Աննա Դովլաթյանն ու մոդել,դերասան Դավիթ Աղաջանյանը ամուսնացել են։ Նրանք իրենց ինստագրամի էջերում լուսանկարներ են հրապարակել հասրանիքից։
Դավիթը լուսանկարին կից նաև հետևյալ գրառումն է կատարել․
«Սիրելի ընկերներ, ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ կյանքի կարևոր իրադարձությամբ: Տեղի ունեցավ մեր ամուսնությունը, և իհարկե, պետք է ասեմ, որ շատ երջանիկ եմ: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ գտնեք Ձեր կյանքի այն կարևոր էակին, ով ամբողջ կյանքում կքայլի Ձեր կողքին և ձեռքը բաց չի թողնի: Իսկ քեզ՝ Անս, ցանկանում եմ , որ միշտ փայլեն մանկական աչուկներդ , դուրս չգաս քո հեքիաթից, վազես, ուրախանաս ու չկորցնես քո երեխայությունը: Սիրիր՛ ու գնահատի՛ր մեր կյանքի յուրաքանչյուր դրվագը:Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերներին, ովքեր օգնեցին իրականություն դարձնել մեր կյանքի կարևորագույն օրվա խենթ ցանկությունները»: