Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այս օրերին իրենց հանգիստն են վայելում Թաիլանդում:

 

Ամուսինները պարբերաբար նոր լուսանկարներ են հրապարակում հանգստից: Իր և Դավիթի լուսանկարներին կից Աննան գրել է․ «Շնորհակալ եմ իմ երազանքներն իրականացնելու համար»:

 

Աննան հրապարակել է նաև իր և ամուսնու ոտնահետքերը ծովափին։ Արձագանքելով լուսանկարին՝ Դավիթը մեկնաբանել է՝ երրորդ ոտիկն է պակասում՝ ակնարկելով երեխա ունենալու ցանկության մասին:

 

Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարի՝ օգոստոսի 25-ին՝ 6 տարի ընկերություն անելուց հետո: