Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram -ում բավականին ակտիվ է: Նրան հաճախ տեսում ենք նուրբ ու պայծառ կերպարներում, հմայիչ տեսանյութերում: Նրա միկրոբլոգի էջը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:
Աննան միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներ-երկրպագուներին ներկայացել է սիրելի ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Նրանք կրում են ոճային հագուստ։ Կադրերին կից Աննա որեւէ մեկնաբանություն չի թողել։