Life.panorama.am-ը գրում է.
«Մահացողների 5 ամենատարածված զղջումները» (Пять самых распространённых сожалений умирающих) գրքի հեղինակ Բրոնի Վեյեն երկար տարիներ աշխատել է հիվանդանոցում' խնամելով իրենց վերջին օրերն ապրող հիվանդների: Այդ ընթացքում նա շատ է զրուցել մարդկանց հետ, լսել, թե ինչի համար են նրանք զղջում և կազմել է ամենատարածված զղջումների ցուցակը:
1.Զղջում եմ, որ խիզախությունս չհերիքեց ապրել այնպես, ինչպես որ ես ճիշտ էի համարում, ոչ թե այնպես, ինչպես ակնկալում էին շրջապատի մարդիկ:
2.Զղջում եմ, որ չափից շատ եմ աշխատել:
3.Զղջում եմ, որ սեփական զգացմունքներս արտահայտելու խիզախություն չեմ ունեցել:
4.Ես զղջում եմ, ոչ կորցրել եմ կապս ընկերներիս հետ:
5.Ես զղջում եմ, որ թույլ չտվեցի ինքս ինձ ավելի երջանիկ լինել:
Մահացողների համար սրանք ընդամենը զղջումներ են, իսկ նրանց համար, ովքեր ապրում են, դեռ ամեն ինչ շտկելու ժամանակ կա: