SLAQ.am-ը շարունակում է բլից հարցազրույցներ անցկացնել հանրահայտ դեմքերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասյանը:
-Երկու բառով բնութագրեք ձեզ:
Նաընտրում եմ, որ ինձ բնութագրեն:
-Եթե ոչ դերասանուհի, ապա ի՞նչ:
Հաղորդահարուհի:
-Ու՞մ հետ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին:
Ինքս ինձ հետ:
-Խենթություններ կանե՞ք: (եթե այո ապա ում համար կամ ինչի):
Այո կանեմ իմ կողմից սիրված մարդկանց համար:
-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:
3 երեխաների մայր, ավելի փորձառու և աչքերի տակ կնճիռներ:
- Մենակ մնում ե՞ք դուք ձեր հետ:
Բնականաբար և շատ հաճախ:
-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:
Անպատասխան հարցեր ունեմ, բայց չեմ ակնկալում դրանց պատասխանը, փորձում եմ ինքս իմ մեջ գտնել մխիթարանք:
-Ինչի՞ համար կզղջայիք:
Չանել մի բան, որը ուզում եմ:
-Ի՞նչ չէիք անի երբեք:
Աշխատում եմ խուսափել Երբեք բառից:
-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:
Լռել:
-Այն մարդը ումից վախենում և ամաչում եք:
Չկա մարդ, ումից վախենում եմ, կարող եմ ազդվել ծնողիս խոսքից:
-Եթե ունենայիք հնարավորություն:
Կօգնեի կարիքավոր մարդկանց:
-Եթե նորից ծնվեիք ինչպես կապրեիք:
Ինչպես ապրում եմ:
- Ամա՞ռ, թե՞ ձմեռ:
Ամառ:
- Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում:
Կատակերգություն, Մելոդրամա:
- Սիրելի ուտեստը...
Խաղողի թփով դոլմա:
-Վաղը աշխարհի վերջ է, ի՞նչ կանեք:
Կառանձնանամ բոլորից, որ հրաժեշտի պահը չտեսնեմ: