Մոլորակի ամենատարեց մարդը՝ ճապոնուհի Միսաո Օկավան, նշում Է իր ծննդյան 116-րդ տարեդարձը: Նա պաշտոնապես Երկրագնդի ամենածեր բնակիչն Է ճանաչվել անցյալ տարվա հունիսին, ինչը հաստատված Է Գինեսի ռեկորդների գրքի համապատասխան դիպլոմով:
Ներկայիս ռեկորդակիրը ծնվել Է 1898 թվականի մարտի 5-ին ավանդական ճապոնական կիմոնոյի սեփականատերերի ընտանիքում: Երկար կյանքի ընթացքում նա ունեցել Է երեք երեխա, որոնցից երկուսը քաջառողջ են եւ նույնպես երկարակեցության օրինակ են ծառայում: Նրանց տարիքն արդեն անցել Է ինը տասնյակից:
Միսաո Օկավան միշտ ասել Է, որ երբեք առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չի ունեցել: «Ես միշտ Էլ շատ համեղ բաներ եմ կերել, հավանաբար, դա Է երկարակեցության գլխավոր գաղտնիքը,- ասել Է Օկավան լրագրողներին:- Եւ, անշուշտ, կարեւոր Է լավ քնելը», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: