Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբածխության 86-րդ արարողությունը բավականին կանխատեսելի էր: Ինչպես և սպասվում էր, տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց «12 տարվա ստրկություն» պատմական կտավը, տղամարդու լավագույն դերի համար մրցանակը ստացավ Մեթյու Մքքոնահին, հերթական անգամ խեղճ Դի Կապրիոն մնաց առանց «Օսկարի», իսկ Գրավիտացիա 3D ֆիլմը ոսկյա արձանիկների «բերքահավաք» արեց: Այս մասին տեղեկանում ենք «Комсомольская правда» կայքից:

Հայտնիները շոուի ընթացքում շատ բարձր տրամադրություն ունեին, աղմկում և չարաճճիություն էին անում երեխաների նման, հոլիվուդյան գեղեցկուհիների զգեստները պատռվում էին` նրանց դնելով ամենաանհարմար իրավիճակներում, իսկ լուսանկարիչներն այդ պահերին հայտնովում էին նրանց կողքին և հավերժացնում զվարճալի կադրեր: Շոուի ընթացքում աստղերին հյուրասիրեցին պիցցայով, որով  կշտացավ Բրեդ Փիթը, իսկ Իրինա Շեյքը և մյուս սուպերմոդելները` համբուրգերով: Օրլանդո Բլումը փչացրեց նախկին կնոջ` Միրանդա Քերի հարցազրույցը, իսկ Ջարեդ Լետոն ծաղրում էր Էնն Հեթուեյին: 

 

Актеры вырывают

Актеры вырывают