Esem.am-ը գրում է.
Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի «Մենության գիշեր» երգի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Այսօր` Մեծ Պահքի առաջին օրը, Սուրբ Սարգիս եկեղեցու առաջնորդարանում կայացավ տեսահոլովակի պրեմիերան:
Դեռ երեկ Արմանը ESem.am-ին ասել էր, որ շատ հուզված է տեսահոլովակի պրեմիերայից առաջ: Երգիչը մտավախություն ուներ, որ, հնարավոր է, այն ճիշտ չընկալվի, իսկ թեման իր համար շատ կարևոր և նուրբ է: Արմանը ևս մեկ անգամ նշեց, որ գործը շատ պատասխանատու է: «Վերջերս եմ հայտնաբերել, թե ինչքան ուժեղ կարող են լինել չար ուժերը, եթե թույլ տաս: Իմ վախերն ինձ անընդհատ ուտում էին: Մտածում էի` գուցե սխալ եմ արել, գուցե ճիշտ չէր, գուցե պետք չէր, գուցե էգո կա մեջը, որը չէի ուզում լիներ. ես չէի ցանկանում սա լիներ Արման Նշանյանի մասին: Այս մասին խոսում էի մամայիս հետ, ասաց` տղաս, որովհետև դու անում ես մի գործ, որով քո ձևով փորձում ես սատարել եկեղեցուն, Աստծուն»,- ասաց Արմանն ու հավելեց, որ իր ներքին վախերը հաշվի չառնելու դեպքում, կարող է ասել, որ աշխատանքները բավականին հարթ են ընթացել:
Երգի երաժշտության հեղինակը` Լիանա Անդրեասյանը, այս երգը գրել է մի քանի տարի առաջ` նվիրելով մայրիկի հիշատակին: «Արտակ Համբարձումյանի այս բանաստեղծությունը տարբերվում էր, այն բանաստեղծի աղոթքն էր առ Աստված: Արմանին մի քանի անգամ լսել էի հեռուստատեսությամբ, սակայն ծանոթ չէի իր հետ, մոտեցա նրան, առաջարկեցի ու համաձայնեց: Շատ ուրախ եմ, որ հատկապես այս երգը վստահեցի նրան»,- ասաց Լիանան և հավելեց, որ տեսահոլովակը շատ խորիամաստ է:
Շարունակությունը` այստեղ: