ESem.am-ի ընթերցողներն առաջինն էին, որ տեղեկացան Արման Նշանյանի և Սոս Ջանիբեկյանի համատեղ ներկայացման մասին: Երևանի Դրամատիկական թատրոնում երեկ կայացավ ներկայացման առաջնախաղը: Նիլ Սայմոնի «Կենտ զույգը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման ռեժիսորը Արման Նշանյանն է: Դերերում հանդես են եկել Արման Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը, Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը, Լյուսի Հայրապետյանը, Մարիամ Հայրապետյանը:

Ներկայացումը ամուսնալուծված երկու ընկերների մասին է, ովքեր կյանքի դժվարին փուլում սկսում են միասին ապրել: Միևնույն ցավով, սակայն ծայրահեղ տարբեր բնավորությամբ ընկերների կյանքը վերածվում է խառնաշփոթի: Թեպետ սյուժեն կատակերգական է, ունի իր դրամատիկ ընթացքը: Ամուսնալուծությունից հետո յուրաքանչյուրը զգում է միայնությունն ու իր սխալները, այդուհանդերձ մարդիկ այնպիսին են, ինչպիսին կան:

 

Շարունակությունը՝ այստեղ: