Ladynews.am-ը գրում է.

 

Բրիտանական ընկերության մասնագետներն անցկացրել են հետաքրքիր հետազոտություն:

Նրանք որոշել են պարզել, թե որքան կարևոր է ամուսնացած տղամարդու համար սիրուհու հետ ունեցած հարաբերությունները և ինչի՞ են նրանք պատրաստ հանուն սիրուհու:

900 հարցվածներից միայն 1 տոկոսն է պատասխանել, որ պատրաստ է հրաժարվել սիրուհու հետ գիշեր անցկացնելուց՝ խնայելով իր փողերը:

Ուժեղ սեռի ներկայացուցիչների 16 տոկոսն էլ նշել է, որ անմոռանալի գիշերվա համար պատրաստ է հրաժարվել նոր մեքենայից, տան վերանորոգումից: Նույնքան տղամարդ կտա երկար սպասված ֆուտբոլային խաղի տոմսերը և կգնա սիրուհու մոտ:

11 տոկոսն էլ մարզասրահի անդամակցության փոխարեն կնախընտրի անցկացնել գիշեր սիրուհու հետ, 10 տոկոսը կհրաժարվի նոր հեռախոսից, 6 տոկոսն էլ՝ հանգստյան օրերից: