Հոգեբանները փաստում են, որ սիրուհու համար տղամարդը պատրաստ է քայլեր անել, որոնք երբեք չէր անի հանուն կնոջ։ Եվ եթե դուք սկսեցիք կասկածել, որ միգուցե ձեր սիրելին նույնպես ունի սիրուհի, սկսեք ուշադրություն դարձնել նրա պահվածքում հետևյալ մանրուքներին։
Բացի այդ մասնագետները գտնում են, որ կան մի շարք արարքներ, որոնք տղամարդը միշտ անում է հանուն սիրուհու, բայց երբեք՝ հանուն կնոջ, եթե անգամ նրանց հարաբերություններում ամեն ինչ հարթ է։
Զոհում է իր ժամանակը
Տղամարդը պատրաստ է գնալ ցանկացած զոհողության, միայն թե, գոնե մեկ ժամով հանդիպի այդ կնոջը։ Նա անգամ կզոհաբերի ձեզ հետ անցկացնելիք ժամանակը, եթե այդ կինը զանգահարի ու ասի, որ ցանկանում է տեսնել նրան հենց հիմա։
Նա կստի աշխատանքի վայրում, ընկերներին և ընտանիքի անդամներին։ Այս ամենը միայն նրա համար, որ ձեզ նա արդեն հասել է, իսկ նրա համար դեռ պայքարում է, և այդ կինն ուշադրություն է պահանջում։
Խանդ
Անգամ եթե տղամարդն իր բնույթով խանդոտ չէ, սիրուհու հետ շփման մեջ առաջանում է անվստահություն սեփական անձի հանդեպ։ Դա նրանից է, որ նա ամուսնացած է, իսկ այդ կինը ազատ, և նա չի կարող նրան հրամայել՝ ինչպես ապրել։
Նա գրում է նրան
Կինը գնալով ավելի քիչ է ամուսնուց նամակներ ստանում, իսկ սիրուհին ավելի շատ։ Նա հենց սիրուհուն է գրում, որովհետև նրան չի կարելի թողնել առանց ուշադրության։ Այդ դեպքում նա կարող է իրեն մեկ ուրիշ, ավելի ազատ տղամարդու գտնել։
Տղամարդիկ գրում են սիրուհիներին գրեթե ցանկացած տեղից, անգամ կնոջ հետ ննջասենյակում գտնվելու ժամանակ։