Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ Նանա Հակոբյանը, Գայանե Ստեփանյանը, Ջեմա Սահակյանը եւ Էլիդա Սիմոնյանը, ովքեր Հրաչյա Քեշիշյանի սաներն են, «Մալխաս» ջազ ակումբում փետրվարի 28-ին գեղեցիկ Jazz երեկո էին կազմակերպել:
«Շատ նախագծեր ենք միասին իրականացրել, բայց սա առաջին մեծ ծրագիրն է, որի նպատակն է հայ տաղանդավոր երգիչներին տեսանելի եւ լսելի դարձնենք հանրությանը: Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու: Այս անգամ որոշեցինք Jazz երեկո կազմակերպել, քանի որ մասնակիցները նախապատվությունը տվեցին Jazz-ին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Նանա Հակոբյանը:
Երեկոն իրենց կատարումներով անմոռանալի դարձրեցին «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցներ Մաշա Մնջոյանը, Արմեն Հովհաննիսյան, Վիգեն Ահարոնյան, Արմեն Ծառուկյան, Նարե Գրիգորյան եւ Գեորգի Բունիաթյանը:
Շարունակությունը` այստեղ: