Tert.am-ը գրում է.

 

Տուբերկուլյոզ առաջացնող բակտերիաների դեմ պայքարելու նպատակով, այլ դեղամիջոցների հետ զուգահեռ, որպես էժան և ոչ վնասակար միջոց կարելի է օգտագործել նաև քացախաթթուն: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily-ին:

Վենեսուելայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները քացախաթթվի միջոցով տուբերկուլյոզի բուժման եղանակը հայտնաբերել են այն ժամանակ, երբ դեղի փորձարկման համար անհրաժեշտ է եղել լուծել այն քացախաթթվում:

Հավելյալ փորձի ժամանակ պարզվել է, որ այնտեղ, որտեղ առկա է եղել միայն քացախաթթուն՝ բոլոր միկրոբակտերիաները ոչնչացել են: