Life.panorama.am-ը գրում է.
1.Նրանք փնտրում և նոր հնարավորություններ են գտնում այնտեղ, ուր մյուսները հուսալքվում են:
2.Նրանք դասեր են քաղում այն իրավիճակից, որը մյուսները համարում են անհաջողություն:
3.Նրանք մտածված որոշումներ են կայացնում:
4.Նրանք ամեն օր գիտակցաբար հարթում են դեպի հաջողություն տանող իրենց ուղին, այն դեպխքում երբ մյուսները պարզապես սպասում են, որ հաջողությունը մի օր կգա:
5.Նրանք վախենում են, ինչպես և բոլոր մարդիկ, սակայն թույլ չեն տալիս, որ վախը կառավարի իրենց:
6.Նրանք ճիշտ հարցադրումներ են դնում, որոնք լիարժեք պատասխան են ենթադրում:
7.Նրանք չեն բողոքում, դա ուժերի ավելորդ վատնում է:
8.Նրանք մեղքը չեն բարդում այլ մարդկանց ուսերին, այլ ողջ պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում:
9.Պարտադիր չէ, որ նրանք շատ տաղանդավոր լինեն, սակայն իրենք միշտ միջոցներ են գտնում սեփական ներուժը կիրառելու համար: Նրանք շատ պահանջկոտ են իրենց անձի նկատմամբ:
10.Նրանք զբաղված են, արդյունավետ են աշխատում և հստակ: Նրանք աշխատում են, այլ ոչ թե ձևացնում են, որ աշխատում են: