Esem.am-ը գրում է.

 

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին այս տարի նշում է բեմական գործունեության 15 ամյակը:  Տևական լռությունից հետո երգչուհին գործի է անցել. նոր ֆոտոշարքին, տեսահոլովակներին կհաջորդի նրա մենահամերգն ԱՄՆ-ում:

Իմիջային փոփոխություն ենթարկված երգչուհին մայրսի 15-ին ԱՄՆ «Ալեքս» թատրոնում հանդիսատեսին կներկայանա հին ու նոր երգերով` փորձելով փոխանցել իր «Սիրո զգացմունքները»:

 

 

«Սա Միացյալ Նահանգներում իմ առաջին մենահամերգն է, որը նվիրված է իմ բեմական գործունեության 15 ամյակին: Ներկայացնելու եմ իմ արդեն իսկ ճանաչված ու սիրված երգերը, սակայն կլինեն նաև  պրեմիերաներ,- ESem.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին, ով նշեց, որ համերգային ծրագիրը հագեցած է լինելու անակնկալներով: -Դեռ որոշ ժամանակ ունեմ պատրաստվելու համար, անակնկալներով լի երեկո է լինելու, կարծում եմ, հետաքրքիր ժամանակ կանցկացնենք»:

 

 

Երգչուհին հայտնեց նաև, որ չի պատրաստվում սահմանափակվել այսքանով և առաջիկայում մենահամերգով հանդես կգա նաև հայրենիքում: «Ամեն ինչ դեռ առջևում է, նախատեսում եմ մենահամերգ ունենալ նաև Հայաստանում` իմ հայ հանդիսատեսի համար, այս պահին չեմ կարող հստակ ասել, թե երբ, բայց հաստատ շատ շուտով»:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը